Ստեղծվել է նորարարական արեւապաշտպան գլխարկ՝ սմարթֆոնի լիցքավորման հարմարանքով
Գիտնականները ստեղծել են արեւապաշտպան նորարարական գլխարկ, որն իր վրա ունի արեւային էներգիայի կուտակիչ մարտկոցներ եւ որով հնարավոր է լիցքավորել սմարթֆոնը։ Նորարարական գլխարկն ունի նաեւ երկու USB-պորտ, որոնցով միանգամից երկու սարք է կարելի լիցքավորել։ Ելթային առավելագույն հզորությունը հասնում է 5Վ եւ 2,4 Ա, ինչը լիովին թույլ է տալիս երեքից չորս ժամում ամբողջապես լիցքավորել կուտակիչը։ Գլխարկը համապատասխանում է IP65 պաշտպանական ստանդարտին։ Լիցքավորման արագությունը կախված է արեւային լույսի ինտենսիվությունից։
Կարծիքներ