Կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը
Խցանումների նվազեցման, երթևեկության արդյունավետության բարձրացման և երթևեկության հոսքի բարելավման նպատակով՝ ՆԳ նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի համագործակցության արդյունքում իրականացվել են հետևյալ փոփոխությունները.
1․Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։
2․Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 18-ին։
Վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում հնարավորինս արագ կողմնորոշվել իրենց հետագա քայլերում, նաև ԱՊՊԱ ընկերության հետ արագ կոորդինացնել գործընթացը և համաձայնության գալ, իսկ համաձայնության չգալու դեպքում պարեկային կարգախումբը, խցանումներ չառաջանալու նպատակով, օպերատիվորեն կմոտենա պատահարի վայր։
Պարեկային կարգախմբի՝ պատահարի վայր մոտենալու և պատահարի վայրում կատարվող գործողությունների համար անհրաժեշտ ժամանակը կրճատելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
Կարծիքներ