«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող խնդրել է իրեն հանել վաճառքի

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը խնդրել է ակումբի ղեկավարությանն իրեն հանել վաճառքի։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Համաձայն առկա տեղեկատվության, քսանչորսամյա մարզիկը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ ունեցած պայմանագրի գործողության ժամկետը։
Նա նաեւ խնդրել է, որպեսզի ակումբն իր տեղափոխման դիմաց ողջամիտ գին նշանակի։ Նախորդ սեզոնին Ալվարեսը մասնակցել է հիսունչորս հանդիպման, աչքի ընկել տասնինը գոլով եւ տասներեք արդյունավետ փոխանցմամբ։ Ալվարեսի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։
Կարծիքներ