Խաբարովսկում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը

Խաբարովսկում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահացության դեպքը։ Այս մասին հայտնում է ռեգիոնի առողջապահական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Մահացածը 77-ամյա կին է։

Նա շփվել է Իսպանիայից ժամանած քաղաքացու հետ։

Նշենք, որ ներկայումս Ռուսաստանում վարակվածների թիվը 7497 է։