Եվգենի Պետրոսյանի երկու տարեկան որդին սկսել է հայերեն սովորել

Եվգենի Պետրոսյանի երկու տարեկան որդին սկսել է հայերեն սովորել

Հումորիստ Եվգենի Պետրոսյանի երկամյա որդին սկսել է հայերեն սովորել, այդ մասին հայտնել է արտիստի կինը՝ պատասխանելով Վահանի զարգացման մասին օգտատերերի հարցերին։ Գրում է Gazeta.ru-ն։

 «Նա զբաղվում է նկարչությամբ, քանդակագործությամբ, կոնստրուկտորով, սովորում է թվեր (գիտի մինչև 10), և ծանոթացնում ենք հայերենին», - կիսվել է Տատյանա Բրուխունովան։ Գործարարուհին չի թաքցնում, որ դայակներն իրենց օգնում են երեխային մեծացնել, որոնց  խորհուրդներն ինքը և Եվգենի Պետրոսյանը միշտ լսում են. Իսկ որդու դաստիարակության վերաբերյալ վեճեր ամուսինների մեջ չկան։

«Մենք կյանքին և դրա բոլոր դրսևորումներին նույն կերպ ենք նայում։ Մենք հաշվի ենք առնում  մեր որդու բոլոր կարիքները։ Մենք ունենք շատ փորձառու, բարձր որակավորում ունեցող դայակներ։ Մենք նաև հաշվի ենք առնում նրանց մասնագիտական ​​կարծիքը Վահանի համար զարգացման ծրագրեր ընտրելիս»,- ասել է Բրուխունովան։

 Իր հինգերորդ կնոջ հետ կատակերգուն հարաբերությունները պաշտոնականացրել է 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք թաքցրել են, որ սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն, և միայն 2020 թվականի սեպտեմբերին Պետրոսյանը լուսանկար է հրապարակել վեց ամսական տղայի հետ։ Նրան անվանել են ի պատիվ արտիստի հոր՝ Վահան Մեժլումովիչի։