Հերթում հաջորդն ինքն է․․․

«ԱԴՐԲԵՋԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼԸ ԲԽՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՇԱՀԵՐԻՑ»
Վերոհիշյալ վերտառությամբ հոդվածը լույս է տեսել փետրվարի 13-ին, Իսրայելում հրատարակվող “The Jerusalem Post” պարբերականում/ It is in Israel’s interest backing Azerbaijan in its conflict with Armenia/
Հեղինակը՝ MORDECHAI KEDAR -ը, մասնավորապես հետևյալ հաստատումներն է կատարում՝
‼️Ադրբեջանի ռազմավարական դիրքն առանցքային նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար․ հետևաբար բացարձակ անհրաժեշտություն է որպեսզի, որպես դաշնակցի, Իսրայելը աջակցի Ադրբեջանին։
‼️Իսրայելը՝ բոլոր հակամարտություններում պետք է աջակցի Ադրբեջանին, հատկապես Իրանի և նրա դաշնակից Հայաստանի դեմ կոնֆլիկտներում։
‼️Բաքուն նավթ է վաճառում Իսրայելին, իսրայելական զենքեր է գնում, Իրանին մշտադիտարկելու համար բազա է տրամադրում, սա նշանակում է, որ Ադրբեջանը Իսրայելի անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։
Իսկ պաշտոնական Հայաստանը կամ խաղաղության մուրացկանները՝
‼️հակառակ միջազգայնորոն հիմնավորված փաստերին, որ ադրբեջանական ագրեսիային մասնակից են եղել թուրքական, իսրայելական և այլ վարձկաններ, երբեք միջազգային հարթակներում չբարձրաձայնեց և չխաղարկեց այս իրողությունը։
‼️Հակառակը՝ Արցախը ճանաճելով Ադրբեջանի մաս, կանաչ լույս վառեց ցեղասպանի առջև, նաև հիմնավորեց, թե մենք մեր սեփական հողում օկուպանտ ենք։
‼️Ու այսօր Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար։
Դե հրաժարվելով Արցախից, նիկոլը հիմնավորեց մեր “օկուպանտ կամ սեպարատիստ” լինելը։
‼️Հիմա Ադրնեջանը նաև իր ագրեսիան և ցեղասպանական գործողությունները փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն։ նիկոլը հիմնավորել է սա։
‼️Եվ, եթե նիկոլին թվում է, թե Բաքվում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունների նկատմամբ իր լռությամբ, կամ Հայաստանում Ռոպերտ Քոչարյանին դատելով, բարյացակամություն է ողորմում Ադրբեջանից, սխալվում է։
‼️Հերթում հաջորդն ինքն է․․․
‼️Եվ, առհասարակ, այսպես է լինում, երբ երկրի ղեկը հայտնվում է արկածախնդիր, ապազգային, տգետ ու անհավասարակշիռ փառամոլների ձեռքը․․․
‼️Մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը․․․
Լիլիթ Գալստյան
Կարծիքներ