ԲՀԿ-ն հանրաքվեի հետ կապված որոշում կայացրեց

ԲՀԿ-ն հանրաքվեի հետ կապված որոշում կայացրեց

Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը։  

Նիստի սկզբում Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղխորհդի անդամները, պատգամավորները ելույթ ունեցան, հետո Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց իր տեսակետը և նշեց, որ «Բարագավաճ Հայաստանը» մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ, մենք չեն կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումբով խոցելի այս գործընթացին, ուստի ակնհայտ է , որ այս գործընթացի հենց սկզբից այս իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության։

«Բարգավաճ Հայաստանի» համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի։ Ժամանակն է փակել հնի և նորի առճակատման այս էջը և մեր բոլորի ուժը ծառայեցնել բարեկեցիկ ապագա ունենալու գործին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին»,- լրագրողների հետ զրույցում նիստից հետո նշեց Նաիրա Զոհրաբյանը։