ԱՄՆ-ում հաստատել են՝ «թռչող ափսեի» մասին տեսանյութն իրական է

ԱՄՆ-ում հաստատել են՝ «թռչող ափսեի» մասին տեսանյութն իրական է

ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են, որ համացանցում հրապարակված «թռչող ափսեի» մասին պատմող երեք տեսանյութերը իրական են։ Այս մասին գրում է Popular Mechanics-ը։ FLIR1, Gimbal եւ GoFast անվանումները կրող տեսանյութերում պատկերված են ամերիկյան ինքնաթիռների եւ չբացահայտված թռչող օբյեկտների հանդիպումը։ Տեսանյութերից մեկը նկարահանվել է 2015 թվականին Արեւելյան ափի մոտ՝ F/A-185F կործանիչի վրա ամրացված տեսախցիկի օգնությամբ։ Ամերիկյան ռազմածովային ուժերում հայտարարել են, որ դա չբացահայտված երկնային երեւույթ է որպես ֆենոմեն եւ չեն կարծում, որ դրանք այլմոլորակայիններ են։