Լավրովը և Մնացականյանը Երևանում մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմի ցուցահանդեսի բացմանը

Լավրովը և Մնացականյանը Երևանում մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմի ցուցահանդեսի բացմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում են Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։  ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ։