Wildberries-ի համահիմնադիր Բակալչուկին մեղադրանք է առաջադրվել սպանության գործով
Wildberries մարկետփլեյսի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը մեղադրվում է ընկերության գրասենյակում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո սպանության մեջ: Միջադեպի հետեւանքով երկու մարդ է մահացել։
Վլադիսլավ Բակալչուկին և վեց այլ անձանց մեղադրանք է առաջադրվել Wildberries-ի գրասենյակում կրակելու գործով:
Այս մասին «Известия»-ին հայտնել է աղբյուրը: Մեղադրանքի մանրամասները և միջադեպի մեջ Բակալչուկի դերը դեռևս հայտնի չեն:
Մոսկվայում՝ Wildberries-ի գրասենյակի մոտ փոխհրաձգության հետևանքով անվտանգության երկու աշխատակից է զոհվել։
Հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրը՝ Տատյանա Բակալչուկն իր նախկին ամուսնուն մեղադրել է «ռեյդի միջոցով ընկերության զավթում» կազմակերպելու մեջ:
Կարծիքներ