Երկրի ապագան բոլոր դատավորներին էլ մտահոգում է, բայց ես ի՞նչ կարող եմ ասել․ դատավոր Ավագյան

Երկրի ապագան բոլոր դատավորներին էլ մտահոգում է, բայց ես ի՞նչ կարող եմ ասել․ դատավոր Ավագյան

Մենք հավաքվել ենք դատավորների ընդհանուր ժողովին։ Երկրի ապագա՞ն։ Ո՞նց կարող է դա մեզ չմտահոգել, այդ հարցը բոլորին է մտահոգում։ Այո, բոլոր դատավորներին էլ, բնականաբար, մտահոգում է, բայց ես ի՞նչ ասեմ, ես հո քաղաքական գործիչ չեմ։ Այս մասին քիչ առաջ դատավորների հերթական ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը։

«Հասկանում եմ, որ դա այդքան էլ քաղաքական հարց չէ։ Բայց այդ հարցի վերաբերյալ ես ու դուք կարող ենք նստել ու բարեկամաբար երկար խոսել, բայց ես հիմա ի՞նչ կարող եմ պատասխանել։ Մենք ուզենք թե չուզենք, պիտի աշխատենք, մենք պատերազմի ժամանակ էլ ենք աշխատել, ո՞նց կարող ենք չաշխատել, մենք այլընտրանք էլ չունենք այս հարցում»,- հավելեց նա։