ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը Ղարաբաղյան սրացումը քննարկել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը Ղարաբաղյան սրացումը քննարկել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության՝ երեկվանից սկսված սրացումը։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան խորը անհանգստություն է հայտնել, կապված ռեգիոնում լարվածության կտրուկ աճի հետ եւ հետաքրքրվել է այժմ տիրող իրադրության մասին։

Պետքարտուղարի տեղակալը կարեւորել է այն բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը, որոնք կբերեն լարվածության նվազեցմանը ռեգիոնում։