Դավիթ Տոնոյանը աշխատանքի վայրում է․ ՊՆ-ից չեն մեկնաբանում

Դավիթ Տոնոյանը աշխատանքի վայրում է․ ՊՆ-ից չեն մեկնաբանում

Քիչ առաջ Irakanum.am-ը լուր տարածեց, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից։ Մոտ 20 օր առաջ էլ  մենք գրել էինք, որ Արթուր Վանեցյանից հետո մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթը եւ որ հաջորդը լինելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այսօր մամուլում հրապարակում եղավ, որ Դ․Տոնոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Պաշտպանության նախարարության մեր աղբյուրն ասաց, որ  նախարարը առավոտից եկել է աշխատանքի, եւ որ լրատվամիջոցներից են իմացել «հրաժարականի» մասին։

Լուրը փորձեցինք ճշտել նաեւ փոխնախարար Գաբրիել Բալայանից, նա նախ ծիծաղով ընդունեց հարցը, ապա նշեց՝ «եկեք ես չպատասխանեմ»։

Ըստ ամենայնի, եթե այսօր չհաստատվի տեղեկությունը, ապա վաղը կհայտարարվի կառավարության նիստի ժամանակ։