Կարեն Սարուխանյանը ԿԸՀ-ում էր. գնացել էր մանդատը ստանալու

Կարեն Սարուխանյանը ԿԸՀ-ում էր. գնացել էր մանդատը ստանալու

Քիչ առաջ ԿԸՀ շենքից դուրս եկավ Կարեն Սարուխանյանը, որը գնացել էր իր պատգամավորական մանդատը ստանալու։ Հիշեցնենք, որ նա փոխարինում է Արթուր Դավթյանին, որը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:

Հիշեցնենք, որ «Հրապարակի» հետ զրույցում Կարեն Սարուխանյանը ասել էր, որ վերցնելու է մանդատը:

Հիշեցնենք նաեւ, որ Սարուխանյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նշանակվել էր Շիրակի մարզպետ, ապա ընտրվել 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

Լրացում. Քիչ առաջ , Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել՝ կից գրելով

«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։