Խորտակվող Նիկոլը կառչել է Անոյի փրփուրից․․․

Ախուրյանցի Անոն, Լեյլա տատիկը, Աբաջյանի կեղծ պապիկը, և անունների շարքը չհրապարակեմ, Նիկոլի հուզական ոլորտի հենասյուներն են։ Նմանների միջոցով է Նիկոլ Փաշինյանը շիկացրել հանրությանը, առաջ մղել․․․ Նրանք հեղափոխության խորհրդանիշն են։ Բոլոր հեղափոխությունների ժամանակ էլ ՝ դրսից ներմուծված, նման մարդիկ գտնվում են, ու դա բնորոշում է առաջնորդին։ Նիկոլ Փաշինյանի իշխանություն ասելով, ես միշտ պատկերացրել եմ ախուրյանցի Անոյին, Աբաջյանի կեղծ պապիկին ու մնացյալին։ Դա ամբողջացնում է նրան․ հասկանում ես, որ հեղափոխություն իրականացնող ուժը նպատակին հասնելու համար ի՞նչ խոցելի խմբերի է օգտագործել և ի՞նչ միջոցներ կիրառել։ Երբ երեկ ախուրյանցի Անոն ասաց, որ եթե Նիկոլը մեշոկով էլ փող տա, ինքն իրեն էլ չի ընտրի, ես դրա մեջ խոստովանության նման մի բան տեսա, որ մինչ այդ իրեն փող են տվել։ Այլապես ինչու՞ պիտի խոսեր հենց փողի մասին։
Գիտեք, չէ՞, մտավոր թույլ զարգացած մարդիկ չեն կարողանում « բերանում գոլ ջուր պահել»։ Պիտի դրանում համոզված լինեք, քանի՜ տարի ենք դիտել Հրաչի «Կիսաբաց լուսամուտները»․․․ Ինչևէ, Անոն «մեշոկով փող» ասելով հիշել է այն ժամանակները, երբ իրեն փող էին տալիս, ու չգիտես ինչու, դադարեցրել էին փող տալը։ 53-ամյա կինը վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է բարեկամի տանը։ 44- օրյա արհավիրքից հետո խելքի չեկավ։ Խելքի եկավ այն ժամանակ, երբ ինքն ու ընտանիքը քաղցած էր։ Հիշեց իրեն տրված խոստումները, խեղջին հավանաբար տուն էին խոստացել, լավ կյանք։ Ինքը դա՜ էր պահանջում՝ մեշոկով փող էլ տա՜ն․․․ Ասել ու չի հավատացել, որ կտան, որովհետև երկար տարիներ քաղցած է մնացել, իրեն չեն հիշել։ Ընդամենը պետք էր, որ հեղափոխության խորհրդանիշին մի «երկու կոպեկ տալ» , որ ոչ միայն լռի, այլ հերքի իր ասածը՝ տաքության մեջ եմ եղել, չգիտեմ ինչ եմ ասել։ Խորտակվող Նիկոլ Փաշինյանը կառչել է Անոյի փրփուրից․․․ Խեղդվողը, ժողովուրդն է ասում, փրփուրից է կառչում։ Ու հիմա երևի Մյունխենից հետևում է Անոյի փոշմանելու տեքստի արտասանությանը ու հովանում է սիրտը։ Թողեք մարդը վայելի իր բեմադրությունը։ Չի կարելի արգելել խեղդվողին, երբ կառչում է փրփուրից։ Դա ինքնապաշտպանության ձև է։
Կարծիքներ