Տավուշի մարզից հեռացել է 216 ընտանիք,1050 արցախցի

Տավուշի մարզից հեռացել է 216 ընտանիք,1050  արցախցի

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2023թվականի աշնանը  Արցախից բռնագաղթածներից Տավուշի մարզում բնակություն է հաստատել 2970 անձ (780ընտանիք): Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել ներկայումս Տավուշի մարզում բնակվող արցախցիների թվի վերաբերյալ։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում  2025 թվականի հունվարի 8-ի դրությամբ կա ԼՂ-ից բռնի տեղահանված 564 ընտանիք (1920 անձ)»: 

Անցած ժամանակաշրջանում Տավուշից հեռացել է 216 ընտանիք, 1050 անձ։ Խիստ մտահոգիչ թվեր են։