Առաջին ավտոմոբիլը և հեռուստացույցը՝ վաճառքում․ հուլիսի 3-ը՝ համաշխարհային պատմության մեջ

Առաջին ավտոմոբիլը և հեռուստացույցը՝ վաճառքում․ հուլիսի 3-ը՝ համաշխարհային պատմության մեջ

Տարբեր դարերում ու դարաշրջաններում հուլիսի 3-ը համաշխարհային պատմության մեջ նշանավորվել է տարբեր նշանակալից ու ողբերգական իրադարձություններով

Հուլիսի 3-ին իրենց անկախությունն են նշում Բելառուսը, Մարոկկոն, Ալժիրը։Այսօր ՌԴ Ալթայի և Խակասիայյի հանրապետություններում նշում են կրթության օրը, Կուբայում՝ Կրակների փառատոնը, իսկ ամերիկյան Վիրջինյան կղզիները՝ Ստրկատիրության վերացման օրը։

Վաղը՝ հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության օրն է։ Մթ․ 324  թվականի հուլիսի 3-ին տեղի է ունեցել հռոմեական երկու՝ Կոնստանտինոս և Լիցինիուս կայսրների զորաբանակների միջև Ադրիանապոլիսի ճակատամարտը։

1528 թ․այս օրը Հռոմի Կլիմենտ պապը հատուկ հրամանագրով օրինականացրել է Վերածննդի գաղափարների դեմ պայքարը։

1608 թ.- ի այս օրը ֆրանսիացի բնախույզ Շամպլեյենը հիմնել է Քվեբեկը։

1773 թ․ այս օրը Քայնարջագյուղի մոտ տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի ճակատամարտերից մեկը։

1849թ ․այս օրը ֆրանսիական բանակը մտավ Հռոմ՝ վերջ դնելով Հռոմեական Հանրապետությանը։

1886թ․ այս օրը Կառլ Բենցը վարեց ժամում 16 կմ արագությանբ սեփական նախագծով հավաքված մեքենայով առաջին ուղևորոթյունը։ «Սլավյանսկի բազար» ռեստորանում բազմաժամյա քննարկումներից հետո Ստանիսլավկսին ու Նեմերովիչ Դանչենկոն որոշեցին ստեղծել ժողովրդական թատրոն։ 

1898թ․ Սանտյագո Դե Կուբա ծովածոցի մոտ տեղի է ունեցել ամերիկյան-իսպանական ծովամարտ, որն ավարտվել է իսպանական էսկադրային ողբերգական կործանմամբ։

1915-ի այս օրը Թուրքիայում տպագրվել են թուրքական փողեր, իսկ 1928 -ի այս օրը ԱՄՆ-ում վաճառքի են հանվել առաջին, 75 դոլար արժողությամբ հեռուստացույցները։

1944 թ․ այս օրը  «Բագրատիոն» գործողության արդյունքում ազատագրվել է Մինսկը։

1948 թ․ այս օրը Ալբանիան Հարավսլավիայի բոլոր քաղաքացիներից պահանջել է լքել երկիրը։

1958 թ․ այս օրը սկսվել են խորհրդային առաջին ստորջրա ատոմային «Լենինյան կոմսոմոլ» նավի փորձարկումները։

1960թ․ այս օրը ԱՄՆ -ն պատժամիջոցներ է դրել կուբայական շաքարի ներմուծման դեմ։

1964 թ․ այս օրը ԱՄՆ-ում ընդունվել է Քաղաքացիական իրավունքների մասին օրինագիծը, որով արգելվում էր ռասսայական խտրականությունը։

1973 թ․ այս օրը Հելսինկիում իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ-ն։ Մեկ տարի անց ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրում են ատոմային սպառազինությունների ստորգետնյա փորձարկումների սահմանափակման մասին համաձայնագիր։

1988 թ․ իրանա-իրաքյան պատերազմում Պարսկական ծոցում ամերիկյան կրեյսլերը խոցեց իրանական А300 ինքանթիռը։ Զոհվեց 290 մարդ։

1994 թ․ այս օր տեղի ունեցավ Բաքվի մետրոյի ահաբեկչությունը 

1996 թ․ այս օրը Բորիս Ելցինը վերընտրվեց ՌԴ նախագահ։

2005 թ․ այս օրը Իսպանիայում ուժի մեջ մտավ միասեռ ամուսնությունների մասին օրենքը։