Երկրի սահմաներն անվտանգ են․ Իրանի փոխոստիկանապետ

Երկրի սահմաներն անվտանգ են․ Իրանի փոխոստիկանապետ

«Երկրի սահմաններին հաստատված է կայուն անվտանգություն և խաղաղություն»։
Այդ մասին Իլամ նահանգ կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ, գեներալ Ղասեմ Ռեզաին, գրում է Pars Today-ը։ 

«Արդյունավետ քայլեր են իրականացվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: Վերջին ամիսների ընթացքում երկրի սահմաններից այդ կապակցությամբ որևէ հաղորդում  չի ստացվել»,-վստահեցրել է պաշտոնյան։

Նրա խոսքով, «Իրանի և Իրաքի միջև ընդհանուր սահմանը վերահսկվում է՝ օտարերկրյա քաղաքացիների և մաքսանենգների անօրինական տեղաշարժը կանխելու նպատակով»: