Ղրղզստանն առաջինն է օգնություն ստացել ԱՄՀ-ից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ղրղզստանն առաջինն է օգնություն ստացել ԱՄՀ-ից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ղրղզստանին 120,9 միլիոն դոլար որպես օգնություն հատկացնելու ծրագիրը։ Հաստատված գումարը կօգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՀ կայքը։Ղրղզստանը, այսպիսով առաջին պետությունն է, որը կստանա օգնություն ԱՄՀ-ից, պանդեմիայի դեմ պայքարելու համար։ Գումարը կտրամադրվի վճարումային բալանսի անհետաձգելի կարիքների հոգացման համար, որոնք առաջացել են պանդեմիայի պատճառով։ ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիան բավական լուրջ հարված է հասցրել Ղրղզստանի տնտեսության վրա։ ԱՄՀ-ում կարծում են, որ ճգնաժամի հաղթահարման համար պետք է թուլացնել մակրոտնտեսագիտական եւ ֆինանսական քաղաքականությունը։ Ղրղզստանում ԱՄՀ ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանը հայտարարել է, որ Ղրղզստանն առաջիններից մեկն է հայտ ներկայացրել, ԱՄՀ-ից օգնություն ստանալու համար։