«Գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ՝ Սագի լիճ»

«Գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ՝ Սագի լիճ»

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լուսանկարներ էր հրապաչակել՝ հայտնելով, որ իմքայլական երկու պատգամավորի և Սյունիքի մարզպետի հետ այցելել է Սև լիճ:

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը լուսանկարի տակ մեկնաբանել է.

«Հարգելի պարոն փոխվարչապետ, Ձեզ խաբել են, դուք գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ այդ տարածքին հարակից, ավելի փոքր, դեպի Գորիս ընկած Սագի լիճ, իսկ Ձեր թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ, շատ փոքրիկ լճակը, որը ևս մեր հսկողության տակ է և շատ հեռու է ադրբեջանական զորքից»: