Արժե՞ արգելել մեքենաների հատուկ միջոցներով վերազինումը․ ՔՊ-ական

«Ի՞նչ եք կարծում, արժե՞ արգելել մեքենաների հատուկ միջոցներով վերազինումը, ինչը սրտաճաք անող բարձր ազդանշանի, քաղքենիության գագաթնակետ բարձր երաժշտության պատճառն է»,-այս մասին գրել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ տարածելով տեսանյութ։
Իշխանական պատգամավորը տեսանյութում խոսում է բարձր երաժշտություն միացնելը արգելելու մասին եւ առաջարկում օգտատերերին՝ կարծիք գրել դրա մասին։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես կգա։
«Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալն օրվա յուրաքանչյուր ժամին, ինչպես նաև խլացուցիչների (глушитель) փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենան` ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգի և ազդանշանի առգրավմամբ` զուգորդված բարձր տուգանքով։
Արդեն սկսել եմ աշխատել գործընկերներիս հետ այդ օրենսդրական կարգավորման վրա»,- «Տելեգրամ»-ում գրել էր Սիմոնյանը։
Կարծիքներ