Փաշինյանին պետք է հեռացնել՝ ընդհուպ զենքի ուժով նաեւ, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի. Բադասյան

Փաշինյանին պետք է հեռացնել՝ ընդհուպ զենքի ուժով նաեւ, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի. Բադասյան

Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև որպես թշնամի։ Քիչ առաջ այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

«Ի՞նչ ճանապարհով,տարբեր, ընդհուպ, ֆիզիկապես հեռացնելը։ Թշնամուն պետք է վերացնենք, զենքի միջոցով նաև։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- ասաց նա։

Բադասյանը պնդեց նաև՝ պետք է հեռացնել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Բոլորը պետք է փոխվեն», - հավելեց Բադասյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմին պատրաստվել է ծրագրավորված։

«Նրան հայտնաբերել են դրսի ուժերը, նրան պատրաստել են, որպեսզի նա դավաճանի երկրին, հետո արդեն թշնամություն անի», - ասաց Վահան Բադասյանը։