ՀՊՏՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է

ՀՊՏՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է

Կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է:

ՀՊՏՀ-ից  հայտնում են, որ հեռավար ուսուցումը մինչև նոյեմբերի 15-ն էր, սակայն այժմ այդ ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը:

Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում, նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կկսվեն նոյեմբերի 15-ից, հեռավար ձևով։