Ղազախստանում օրենքով կարգելեն կվադրոբինգը
Ղազախստանի իշխանությունները քննարկում են կվադրոբինգն օրենքով արգելելու հնարավորությունը, հայտարարել է խորհրդարանի պատգամավոր Դաուլետ Մուկաեւը։ «Ներկայումս համապատասխան մարմինները մշակում են օրինագծեր, որոնք կարգավորելու են կվադրոբինգի արգելումը»,- ասված է Դաուլետ Մուկաեւի հայտարարության մեջ։
Ըստ պատգամավորի, խնդիրն անհանգստացնում է ոչ միայն ծնողներին, այլ նաեւ ողջ հասարակությանն ու պետությանը։ Անհրաժեշտ է, ըստ Մուկաեւի, ստեղծել այնպիսի իրավական ու սոցիալական արգելքներ, որոնք կկանխեն երեւույթը։ Նաեւ, ըստ նրա, հարկավոր է խստորեն վերահսկել երեխաների վարքագիծը սոցհարթակներում։
Կարծիքներ