Օտար բառերի հայերեն համարժեքներ

Օտար բառերի հայերեն համարժեքներ

Ներկայացնում ենք մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։

    1. ագենտ - գործակալ
    2. դիսիդենտ - այլախոհ
    3. էգոիստ - եսասեր, եսամոլ
    4. էքսցենտրիկ – 1. արտասովոր, արտառոց, տարօրինակ, 2. (տեխ.) արտակենտրոնակ
    5. իզոլյացիա – մեկուսացում 
    6. լանչ – ճաշ, ճաշի ընդմիջում 
    7. լեվըլ - մակարդակ, աստիճան
    8. խիրուրգ – վիրաբույժ
    9. կոմպլիմենտ - հաճոյախոսություն
    10. կոնվերտացիա - փոխարկում
    11. կոնցենտրացիա – 1. համակենտրոնացում, կենտրոնացում, 2․խտացում
    12. կուրյոզ – ծիծաղաշարժ, զավեշտալի, զվարճալի
    13. նյուզֆիդ – լրահոս
    14. շարմ - հմայք
    15. ունիվերսալ – համընդհանուր, համապարփակ, բազմաբնույթ, բազմակողմանի 
    16. չինովնիկ - աստիճանավոր, պաշտոնավոր
    17. պունկտուալ - ճշտապահ, ճշտակատար
    18. ռեպրեսիա – ճնշում, բռնաճնշում, հալածանք 
    19. ռեպրոդուկտիվ – վերարտադրողական
    20. ռեցենզիա - գրախոսություն
    21. սինխրոն – համաժամանակյա, միաժամանակյա
    22. սոլիդար - համերաշխ
    23. սուռոգատ / սուրոգատ – 1. փոխնակ (մայր), 2. փոխարինիչ
    24. սվաստիկա – կեռխաչ / կեռախաչ 
    25. վերսիա – 1. տարբերակ, 2. վարկած,  3. մեկնակերպ
    26. տրիո - 1․եռյակ, 2․եռանվագ, եռերգ
    27. քեշ - կանխիկ, առձեռն
    28. քոֆի բրեյք - սրճադադար (սուրճի ընդմիջում) 
    29. ֆիգուր - 1. պատկեր, պատկերաքանդակ, 2. դեմք, կերպար, 3. շախմատի քար
    30. ֆոլոուեր - հետևորդ

                                                                   ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ