․․․Թող Սիփանը պատասխանի

․․․Թող Սիփանը պատասխանի

 

 

Այգեձորից Հայկ Ծաղկյանը գրում է․

Հայկ Ծաղկյան

Երևի գիտեք, որ Կառավարության կողմից հաստատված ցանկով սահմանամերձ բնակավայրերի բնակիչների գազի և էլեկտրաէներգիայի գումարի կեսը փոխհատուցվում էր պետության կողմից։
Ընթացիկ տարվա հունվար ամսվա համար գազի գնի փոխհատուցում չի եղել և ամբողջ գումարն է գանձվել։
Կխնդրեի պարզաբանել Sipan Pashinyan, Սոֆյա Հովսեփյան, Varazdat Karapetyan։

Հայկի հետ եմ զրուցում, ասում է՝  հունվար ամսվա համար գազի գումարի 100 տոկոսն են գանձել, անցած տարի նույն ժամանակահատվածում 50% է գանձվել։ Օրենքը մի չորս-հինգ տարի է՝ գործում է։ Էս տարվա համար, չգիտեմ, ընդունե՞լ են օրենքը թե չէ։ Էլեկտրաէներգիայի համար, ճիշտն ասած, դեռ տեղյակ չեմ։

Պար՜զ, միամիտ․ ասում եմ՝ դե որ ընդունած լինեին, հունվարը կստանայիք էլի՜․․․

Հարցնում եմ՝ ինչու՞ հատկապես Սիփանին եք դիմել, ասում է՝ մեր ընտրատարածքից է։ Դե որ  ձեր ընտրատարածքից է, թող Սիփանը պատասխանի։