Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հերթական անգամ վատացավ

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հերթական անգամ  վատացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում  շարունակվում է Մանվել Գրիգորյանի և կնոջ գործով հերթական դատական նիստը։
Պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց 5 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ՝ պատճառաբանելով ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացումը։

Միջնորդության ներկայացման ընթացքում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հերթական անգամ վատացավ։ Դատարանը ստիպված էր 10 րոպե ընդմիջում հայտարարել։ Գրիգորյանին դուրս բերեցին դատական նիստերի դահլիճից։