Ինչու են ռուսաստանցիները գնում մեքենաներ՝ հայկական համարներով․ «Նովիե Իզվեստիա»․ մաս 2-րդ

Ինչու են ռուսաստանցիները գնում մեքենաներ՝ հայկական համարներով․ «Նովիե Իզվեստիա»․ մաս 2-րդ

Ըստ գործարքներ իրականացրածների պատմածների, եթե օրինակ ռուսաստանցին մեկ միլիոն ռուբլի ունի գրպանում, կարող է շատ ավելի հարմար գներով ու լավ որակով, լավ պահպանված ավտոմեքենաներ ձեռք բերել Հայաստանից պատվեր կատարելով, քան ռուսական համապատասխան ընկերություններից։ Հայկական ընկերությունների առանձնահատկությունը նաեւ այն է, որ պատվերը կատարելիս նշվում է, թե ինչ մեքենա է պետք ու ինչ բնութագրիչներով, եւ ապա որոշ ժամանակ անց կարելի է գնալ ու ձեռք բերել այն։ Մեքենան հաշվառման է վերցվում Հայաստանում չափազանց արագ ու առանց դժվարությունների այն դեպքում, երբ Ռուսաստանում մի ողջ բյուրոկրատական շրջապտույտ է իր ողջ դժվարություններով հանդերձ, միայն ժամանակավոր հաշվառման կանգնեցնելը մեքենայի։ Արդյունքում, մեքենան արագ կերպով դառնում է ռուսաստանցու սեփականությունը, գրանցման ժամկետի երկարաձգման խնդիր չկա, իսկ հարկերն էլ կարելի է վճարել համացանցով՝ Հայաստանում։ Ռուսական «Նովիե Իզվեստիայի» հետ զրույցում «Ավտոստատ» վերլուծական կենտրոնի մասնագետ Իգոր Մորժարետոն նշում է, որ Հայաստանում, Վրաստանում եւ Աբխազիայում նման սողանքներ դեռ կան ավտոներկրման համար, որոնք ակտիվորեն օգտագործվում են եւ հիմնական գայթակղիչ հանգամանքը մաքսային արտոնություններն են։ Ռուսաստանում արտասահմանյան մեքենաների վաճառքի մաքսատուրքը 70 տոկոս է, իսկ Հայաստանում օրինակ շատ ավելի էժան այնպիսի երկաթյա ձի կհավաքեն ու կուղարկեն, որ որեւէ ռուսական գերատեսչության մոտ որեւէ խնդիր չի առաջանա։ Ամենից կարեւորը, ամեն բան խստիվ օրինականության շրջանակներում է արվում։