ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել նոր համավարակների

ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել նոր համավարակների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է արել համաշխարհային հանրությանը պատրաստվել նոր համավարակների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ըստ հայտարարության, կորոնավիրուսային համավարակը վերջինը չի լինի եւ դրա համար երկրների իշխանությունները հարկ է, որ նոր համավարակների պատրաստվեն։ ԱՀԿ-ում ակնարկել են, որ աշխարհի պետությունները թույլ են պատրաստված, ինչը երեւաց կորոնավիրուսային համավարակի այս ամիսներին։ ԱՀԿ-ում կարծում են, որ համավարակները մարդկանց կյանքի մի մասն են, եւ իշխանությունները այդ մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է ըստ արժանվույն պատրաստված լինեն։