«Ֆրի Նյուզ»-ն արդեն եթերում է

«Ֆրի Նյուզ»-ն արդեն եթերում է

Տարեսկզբին հեռարձակողների մրցույթում հաղթած եւ կապուղի ստացած «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքը հունիսի 1-ից հեռարձակվում է մայրաքաղաքային մուլտիպլեքսի բաց եթերացանցով՝ 8-րդ ալիքով: «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքը արդեն հասանելի է նաև «Ucom»-ի բաժանորդների համար. Հեռուստադիտողներն այն կարող են դիտել «Ucom»-ի 10-րդ ալիքով:

Հեռուստաալիքը կարող են դիտել նաև Հայաստանի բոլոր բնակավայրերում՝ մալուխային (կաբելային) հեռուստատեսությամբ: Մոտ օրերս «Ֆրի Նյուզ»-ը կհեռարձակվի նաեւ «Ռոստելեկոմ»-ով: