Ուժգին անձրեւները 10 մարդու մահվան պատճառ են դարձել Հարավային Կորեայում 

Ուժգին անձրեւները 10 մարդու մահվան պատճառ են դարձել Հարավային Կորեայում 

Հարավային Կորեային պատուհասած ուժգին անձրեւները ավելի քան 10 մարդու մահվան պատճառ են դարձել։ Եւս ութ մարդ համարվում է անհետ կորած։ Ընդ որում, վեց մարդ զոհվել է Սեուլում, երեքը՝ Կենգի նահանգում, երկուսը՝ Կոնվոնդո նահանգում։ Անհետ կորածներից երեքը Սեուլի բնակիչներ են։

Ընդհանուր առմամբ հեղեղվել է 3775 տուն եւ շինություն, որոնց մեծ մասը՝ Սեուլում։ Երկրի կենտրոնական շրջաններում ուժգին անձրեւների կանխատեսումները պահպանվում են։ Միայն Չխունչխոն նահանգում մեկ ժամում թափվել է 30-40 մմ անձրեւ։