Թուրքիայի հետ մեծ առաջընթաց չենք տեսնում, եւ դրա մեղքը մերը չէ․ Ռուբինյան

«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, այց միաժամանակ փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, և դրա մեղքը մերը չէ, որովհետև Հայաստանն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի կարգավորումը տեղի ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Հայաստանը պատրաստ է հենց վաղը Թուրքիայի հետ ունենալ բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ, և Հայաստանը որևէ նախապայման դրա համար չունի»,-նշեց նա:
«Հրապարակ»-ի հարցին՝ ի՞նչ խոչընդոտ կա, որ Մարգարայի կամուրջը չի բացվում, Ռուբինյանը պատասխանեց. «Մեր կողմից որեւէ խոչընդոտ չկա, և ես չեմ կարծում որ Թուրքիայի կողմից կա պատճառ ոչ միայն Մարգարայի կամուրջը պայմանավորվածության շրջանակում չբացելու, այլ ընդհանրապես սահմանը չբացելու: Եթե Թուրքիան քաղաքական կամք ցուցաբերի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները շատ արագ կկարգավորվեն»:
Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ է հանդիպել Թուրքիայի հատուկ բանագնաց Քըլըչի հետ, ասաց՝ ամռանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ