Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ մեկ մարդ զոհվել է

Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ մեկ մարդ զոհվել է

«Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Վալենտին Ստեֆանովիչը հայտարարել է, որ Մինսկում տեղի ունեցած բողոքի ինքնաբուխ ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Ըստ իրավապաշտպանի, անձը զոհվել է այն ժամանակ, երբ ուժայինները հատուկ տրանսպորտային միջոցը քշել են ցուցարարների վրա, նրանց վրաերթի ենթարկելով։ Պաշտոնական աղյուրները, սակայն,այս մասին պահպանում են լռություն։