Իսրայելում սկսվում են Նեթանյահուի դեմ դատական գործի լսումները

Իսրայելում սկսվում են Նեթանյահուի դեմ դատական գործի լսումները

Իսրայելում այսօր մեկնարկում են վարչապետ Բինիամին Նեթանյահուի դեմ ներկայացված մեղադրանքի դատաքննությունը։ Այս մասին հայտնում է «Эхо Москвы»-ն։ Լսումները կայանալու են Երուսաղեմի շրջանային դատարանում։ Չնայած այն բանին, որ Նեթանյահուն խնդրել է, որ նիստերը լինեն դռնբաց եւ հեռարձակվեն հեռուստատեսությամբ, սակայն նիստերը կընթանան առանց նկարահանող խմբերի։ Նեթանյահուն հայտարարել էր, ավելի վաղ, որ այդ դատական պրոցեսը պետք է ներկայացնել հանրությանն ամբողջությամբ եւ առանց գրաքննության, քանի որ շատ տարիներ իր դեմ հարուցված գործի քննության մանրամասները «արտահոսք» են արվել մամուլ եւ հասարակությունը մեծ մասամբ տեղյակ է շատ մանրամասներից։ Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետին մեղադրում են երեք տարբեր դրվագներով։ Ըստ մեղադրանքի, իբրեւ թե Նեթանյահուն լոբբինգ է արել իսրայելական խոշոր «Բեզեկ» հեռահաղորդակցության խմբի շահերը։ Երկրորդ դրվագով թանկարժեք նվերների դիմաց օգնել է հոլիվուդյան պրոդյուսեր Արնոն Միլչինին, իսկ երրորդ դրվագով, օրենսդրական ճանապարհով խանգարել է «Եդիոտ ահրոնոտ» մեդիախմբի մրցակիցների գործունեությանը, նախապես պայմանավորվելով մեդիահոլդինգի ղեկավարության հետ ինֆորմացիոն աջակցության հարցում։