Արցախի հարցը լուծվելու է ի շահ Ադրբեջանի, քանի դեռ Հայաստանն արտաքին աշխարհում ներկայացնողը Նիկոլ Փաշինյանն է

Արցախի հարցը լուծվելու է ի շահ Ադրբեջանի, քանի դեռ Հայաստանն արտաքին աշխարհում ներկայացնողը Նիկոլ Փաշինյանն է

«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ համարում հայկական կողմի, առավել ևս Արցախի ներկայացուցիչ: Կրկին Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին ոչ մի խոսակցություն չեղավ, նույնիսկ չի եղել ճանապարհների հետ կապված քննարկում», «Հրապարակի» հետ զրույցում նշեց արցախցի ակտիվիստ Տաթև Արցախը:

«Ինչպես տեսնում ենք` Ադրբեջանը շարունակում է խախտել բոլոր պայմանավորվածությունները: Նիկոլ Փաշինյանից ես երբեք ոչ մի դրական առումով ակնկալիք չեմ ունեցել, իսկ ահա վատի մասին խոսելն ավելորդ է, քանի որ Արցախի հարցը լուծվելու է ի շահ Ադրբեջանի, քանի դեռ Հայաստանն արտաքին աշխարհում ներկայացնողը Նիկոլ Փաշինյանն է: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանն ու Արցախն աշխարհի դեմ մենակ են մնացել: Չկա առաջնորդ: Հայաստանի և Արցախի շահերը ներկայացնող մարդ առհասարակ գոյություն չունի: Կա թրքահպատակ, թուրքի շահի հետևից գնացող մի իշխանություն, որը մեզ տանում է ոչնչացման: Ամեն մի նոր հանդիպում փաստում է այդ մասին: Մենք պետք է դադարենք Նիկոլ Փաշինյանից որևէ դրական բան սպասել, պետք է մտածենք թուրքից և թուրքի լծից ազատվելու մասին միայն: Արցախի ժողովուրդն ի՞նչ անի: Գնացել է եռակողմ հանդիպման, առաջնային հարցը, որ պետք է քննարկվեր` Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է, բայց ի՞նչ է քննարկվել, խոսե՞լ է գերիների մասին, իհարկե` ոչ», - նշում է նա: