Շոլցը հիասթափված է, բայց նորից ուզում է զանգել Պուտինին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցանկացել է կրկին զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Die Zeit թերթը։
«Դա պետք է արվի, և ես նորից կանեմ դա: Բայց այս հարցում պատրանքներ պետք չէ ունենալ»,- նշել է Գերմանիայի կանցլերը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցը։
Շոլցն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդը «հետախուսազրույցի ընթացքում պարզապես կրկնել է իր՝ նախկինում ասված բոլոր ձևակերպումները»:
Հիշեցնենք, դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Կարծիքներ