Ադրբեջանի հանդեպ «սե՞րն» է միավորում

Ադրբեջանի հանդեպ «սե՞րն» է միավորում

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսքան երջանիկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ողջունելիս: Այսպես լայնաբերան ժպիտ, այսքան ջերմ ձեռքսեղում նա երբեք չի ուղղում իր հայրենակիցներին, սակայն ադրբեջանասեր այս տիկնոջ հանդեպ ավելի քանի սիրալիր է: 

Գուցե այս ջերմության պատճառը հենց Ուրսուլա ֆոն դեր Լայենի անթաքույց սե՞րն է` առ Ադրբեջան: Այս տիկինն էր ժամանակին հայտարարում. «Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում», հետո ասում էր. «Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին հումանիտար ականազերծման գործում»։ 

Նա 2020-ի պատերազմից հետո այցելեց Ադրբեջան եւ շատ ջերմ հարաբերություններ հաստատեց Իլհամ Ալիևի հետ, իսկ նրա հետ համատեղ ասուլիսի ժամանակ էլ հայտարարեց. «Մենք քննարկեցինք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների կարևորությունը` կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»: 

Նրա հայտարարություններից մեկն էլ ուղղված էր Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը` «ԵՄ-ն մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը»:

Մի առիթով էլ ուղղակի ասել էր. «Ուրախ եմ, որ Ադրբեջանը նրանց շարքում է, ում մենք վստահում ենք»: 

Գուցե Նիկոլ Փաշինյանն էլ է ուրա՞խ, որ Ադրբեջանին սիրում եւ վստահում են Եւրոպայում եւ Ուրսուլային ուղղված լայն ժպիտն ու խոնարհված գլուխն էլ դրան են վերաբերում: