«Հայաստան» դաշինքը՝ ԱԺ նիստի մասին

«Հայաստան» դաշինքը՝ ԱԺ նիստի մասին

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել.

«Կարևորը` ԱԺ-ից. Հոկտեմբերի 3, 2023 թ.

. ԱԺ-ում լռության րոպե հայտարարվեց ընդդիմության կողմից երկրորդ անգամ հիշեցնելուց հետո միայն։

. Արծվիկ Մինասյան
ԱԺ-ն իրավասու չէ Հռոմի ստատուտը վավերացնել առանց սահմանադրական փոփոխությունների։

. Ընդդիմությունը բոյկոտեց Հռոմի ստատուտի վավերացման հարցի քննարկումը և դեմ քվեարկեց նախագծին։

. Արեգնազ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանի «սխալները» միտումնավոր ու դիտավորյալ են․ նա Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է։

. Արմեն Ռուստամյան
Արցախում իշխանության օր օրի ծանրացող բեռից փախուստի դիմածներին փոխարինման եկածներին փորձում են մեղավոր կարգել։

. Լիլիթ Գալստյան
Ատրճանակը որևէ մեկի քունքին դնելու խորհրդից առաջ հիշեք ձեր պարտված պատերազմը, 5000 զոհերին։

. Արթուր Խաչատրյան
35 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը չմիջամտեց Ադրբեջանի հարձակմանը Արցախի վրա, ինչով էլ գովասանքի արժանացավ «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ կողմից։

. Գառնիկ Դանիելյան
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողները փորձում են իրենց մեղավորությունը բարդել ուրիշների վրա։ 

. Թադևոս Ավետիսյան
ՀՀ օրվա իշխանական խմբակի հանցավոր անգործությամբ, թողտվությամբ և մեղսակցությամբ, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ թուրքն իրականացրեց հերթական ցեղասպանությունը․ այս անգամ՝ Արցախում։ 

. Սեյրան Օհանյան
ՀՀ-ն պարտավոր է պնդել, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ և չպետք է որևէ փաստաթուղթ ստորագրի, քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձրել գերիներին և ՀՀ պաշտոնյաներին։