Ակներ բնակավայրը Գորիսին կապող նոր ճանապարհ է ունենալու

Ակներ բնակավայրը Գորիսին կապող նոր ճանապարհ է ունենալու

Ակներ բնակավայրը Գորիսին կապող նոր ճանապարհ է ունենալու: Ակները Գորիս քաղաքին կապվում է Վերիշեն բնակավայրի միջով, այժմ նոր ճանապարհ է կառուցվում: Փորձը ցույց է տալիս, որ նոր ճանապարհների կառուցումը փոխում է կյանքի որակը, կառուցվող փողոցների հարակից տարածքները ներդրումների համար դառնում են մրցունակ, նոր ենթակառուցվածքներ են ավելանում: Վստահ եմ, որ այս հատվածի հիմնովին նորոգումը ևս տնտեսական հնարավորություններ է ստեղծելու Ակների համար:

Մեր նպատակն է՝ ամենօրյա աշխատանքով հետևողական լինել սահմանամերձ բնակավայրերի խնդիրների լուծմանը, ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ մնան գյուղերում, աշխատեն, արարեն ու շենացնեն: Այս տարի Գորիսում փողոցների, բակերի հիմնանորոգման խոշոր ծրագրեր են սպասվում, մինչև տարվա վերջ քաղաքի տարբեր հատվածներ բոլորովին այլ տեսք կունենան:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյան