Ուկրաինային է փոխանցվել առաջին անիվավոր հաուբիցը 

Ուկրաինային է փոխանցվել առաջին անիվավոր հաուբիցը 

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել առաջին նոր անիվավոր RCH 155 հաուբիցը՝ այդ երկրի հրետանային հնարավորությունները ամրապնդելու համար։ Գերմանիայի Պնախարար Բորիս Պիստորիուսը այս առնչությամբ հայտարարել է, որ այդ փոխանցումն ազդակ է, որ Ուկրաինան կարող է հույս դնել Գերմանիայի վրա եւ Եվրոպայում Գերմանիան պատրաստ է ստանձնել այդ հանձնառությունը։

Փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Քասելում, որտեղ KNDS ռազմա-արդյունաբերական ընկերությունն իրականացնում է այս զիանտեսակի արտադրությունը։ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեեւը խորհրդանշական կերպով ընդունել է փոխանցված հաուբիցը։ Այն առաջինն է 54 միավորանոց խմբաքանակից, որը Բեռլինը պատրաստվում է տրամադրել Կիեւին։