Բարձր որակի միջազգային ստանդարտներ. «Բեկոն Պրոդուկտ»-ը հայկական մսամթերքի արտադրության առաջատար (տեսանյութ)
«Բեկոն Պրոդուկտը» հիմնադրվել է 1995 թվականին։ Գործունեությունը սկսելով փոքրիկ տարածքում և ունենալով ընդամենը երեք աշխատակից, այսօր ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ ու ամենապահանջված մսամթերք արտադրող ձեռնարկություններից մեկը: Այս պահին ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 350-ը։ «Բեկոն Պրոդուկտը» առաջնորդվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող գործունեությամբ՝ հիմքում դնելով անվտանգության նորմերին ու որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող արտադրանքի մատակարարումը հաճախորդներին:
Գործարանի ներկայիս շենքը նախագծվել ու կառուցվել է 2006 թվականին ավստրիացի մասնագետների կողմից՝ հատուկ մսամթերքի արտադրության համար: Ընկերությունում ներդրված է ISO 22000 ստանդարտը: Դա նշանակում է՝ համապատասխան սարքավորումներ, արդյունաբերական արտադրության ճշգրտություն և գերազանց սանիտարահիգիենիկ պայմաններ:
«Բեկոն Պրոդուկտի» արտադրանքի որակի վերահսկման բաժնի ղեկավար Վահե Ղազարյանի հսկողությամբ իրականացվում է արտադրանքի որակի ստուգումը միջազգային ամենախիստ չափանիշներին համապատասխան: Արտադրության մեջ օգտագործում են թե՛ տեղական, թե՛ արտերկրից ներկրված, նախապես լուրջ փորձաքննություն անցած բարձրորակ հումք:
Նոր սարքավորումների ձեռքբերման հետ ընկերությունն արտերկրից համապատասխան մասնագետներ է հրավիրում , ինչի արդյունքն էլ նոր արտադրանքն է՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող, նոր համային լուծումներով ու հետաքրքիր փաթեթավորմամբ: Բեկոնի հաջողության գաղտնիքը աշխատանքային թիմի համախմբվածությունն է, միասնական նպատակի համար աշխատանքն ու իրենց գործին նվիրվածությունը: Այստեղ կարևորվում է յուրաքանչյուր աշխատակից, իսկ սկսնակ մասնագետները «Բեկոն Պրոդուկտում» ստանում են ինքնադրսևորման և իրենց ոլորտում առաջ գնալու հնարավորություն:
Կարծիքներ