Այլ

Նրանք ՀՀ քաղաքացիներ են․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Վարդանյանի և ԼՂ մյուս ղեկավարների առևանգման մասին

Նրանք ՀՀ քաղաքացիներ են․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Վարդանյանի և ԼՂ մյուս ղեկավարների առևանգման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ընթացքում հարց են ուղղել՝ կապված Ադրբեջանի կողմից ԼՂ նախկին նախագահների և այլ անձանց ապօրինի ձերբակալությունների հետ:
Հարցին, թե Մոսկվան ինչ-որ բան անում է նրանց ազատ արձակելու համար, Զախարովան պատասխանել է` այդ թեմայով հարցերը պետք է ուղղել Հայաստանի ԱԳՆ-ին։

«Ձեր նշած քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից մեկը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին-խմբ․)։ 

Ինչ-որ մեկն ի սկզբանե միայն ՀՀ քաղաքացիություն է ունեցել: Մեզ ուղղված պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմումներ չեն եղել», - ասել Է Զախարովան։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանցի սահմանապահներն առևանգել և ապօրինաբար ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image