Ինչ վտանգներ կան սոցկայքերի օգտագործման մեջ

Ինչ վտանգներ կան սոցկայքերի օգտագործման մեջ

Գիտնականները պարզել են, որ սոցկայքերի ակտիվ օգտագործումը կարող է խորացնել հոգեկան խնդիրները, ներառյալ նաեւ ցնորամիտ մտքերն ու սեփական անձի ընկալման հետ կապված խանգարումները։ Այս մասին հայտնում է BMC Psychiatry հանդեսը։ Ըստ գիտական հետազոտությունների, այն մարդիկ, որոնք ունեն հոգեկան խնդիրներ, նրանց համար սոցկայքերից օգտվելը պետք է թույլատրելի չլինի։ Այս համատեքստում, սոցկայքերից օգտվել չի կարելի անձի նարցիսական խանգարումներ ունեցողներին, էրոտոմանիա ունեցողներին, դիսմորֆոֆոբիա ունեցողներին, սննդային վարքագծի խախտումն ունեցողներին, բիպոլյար խանգարում ու շիզոֆրենիա ունեցողներին։

Մասնագետները նշում են, որ սոցկայքերը ստեղծում են նպատաստավոր պայմաններ, որոնցում հոգեկան խնդիրներ ունեցողների մոտ եղած խնդիրները ավելի արագ են խորանում եւ անձն ավելի է կտրվում ռեալ իրականությունից։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք սոցկայքերը կարող են հոգեկան խանգարումներ առաջացնել, սակայն արդեն հաստատված է, որ սոցկայքերը արդեն եղած խնդիրները խորացնում են։ Գիտնականները նշում են, որ առաջիկայում հետազոտման առարկա են դարձնելու հենց այն հարցը, թե արդյոք տարատեսակ սոցկայքերը կարող են մարդու մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել։