Իշխանությունները վախեցան․ նրանք չեն եկել Եռաբլուր

Իշխանությունները վախեցան․ նրանք չեն եկել Եռաբլուր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները գիշերել են Եռաբլուրում։ Նրանք երեկվանից հավաքվել էին, որպեսզի այսօր առավոտյան կառավարության անդամներին թույլ չտան մտնել Եռաբլուր։ Այս պահի դրությամբ կառավարության դեռ ոչ մի անդամ չի ժամանել այստեղ, ուստի հաստատվում են երեկ մամուլում շրջանառվող լուրերը, որ իշխանությունները որոշել են խուսափել հնարավոր զարգացումներից։

Փաշինյանը, որին նախորդ անգամ մի կերպ «մտցրին» Եռաբլուր, այժմ աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։

Հիշեցնենք՝ ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։