ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն այդ յուղոտ պատառը ձեզ չէին տա

ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն այդ յուղոտ պատառը ձեզ չէին տա

Սա խայտառակ բլեֆ է:Ընտրությունների նախաշեմին Արտակ Զեյնալյանն ու իր կուսակիցները մտածում են, թե ինչպես մասնակցեն ընտրություններին ու որոշեցին տեղավորվել արևմտամետ, եվրոպամետ անձրևանոցի տակ, բայց սխալվեցիք, որովհետև ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն այդ յուղոտ պատառը ձեզ չէին տա:

Այս մասին այսօր՝ փետրվարի12-ին Ազգային ժողովում հայտարարել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին: