Իսրայելը սկսել է ցամաքային ռազմական գործողությունը Գազայում

Իսրայելական բանակը սկսել է ցամաքային ռազմական գործողությունը Գազայի սեկտորի հյուսիսում։ Այս մասին հայտնում է Al Hadath-ը։ Իսրայելական ուժերը սկսել են առաջխաղացումը Բեյթ-Լախիա բնակավայրի մոտից։
Միաժամանակ՝ սկսվել են ցամաքային գործողություններ նաեւ սեկտորի հարավային հատվածում՝ Ռաֆաք քաղաքի տարածքում։ Գործողություններ են իրականացվում Շաբուրա շրջանում։ Ռազմական գործողություններ են իրականացվում նաեւ սեկտորի կենտրոնական հատվածում։
Կարծիքներ