ՀԱՊԿ-ը հստակեցում է ակնկալում Հայաստանի ղեկավարությունից

ՀԱՊԿ-ը հստակեցում է ակնկալում Հայաստանի ղեկավարությունից

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են: Բայց կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երեւանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում.

«Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դեռ կպարզաբանի իրավիճակը, և պաշտոնական որոշում կլինի՝ լինել կազմակերպության մաս, թե՝ ոչ»։