Քաղաքականություն

7 պահանջ՝ ի պատասխան ադրբեջանական 5 առաջարկի

7 պահանջ՝ ի պատասխան ադրբեջանական 5 առաջարկի

Ի պատասխան օկուպանտ ադրբեջանի՝ Հայաստանին առաջարկված այլևս բոլորին հայտնի 5 առաջարկությունների, հայկական կողմը օկուպանտ Ադրբեջանին պետք է ներկայացնի հետևյալ 7 պահանջները՝

1. Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների, պատանդների անհապաղ ազատ արձակում և վերադարձ Հայաստանի Հանրապետություն:

2. 2021թ. մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների անհապաղ դուրս բերում ՀՀ տարածքից:

3. 2021թ. հունիսի 15-ին Արցախի Հանրապետության օկուպացված քաղաքներից մեկում՝ Շուշիում, թուրքիայի և ադրբեջանի կողմից ընդունված հռչակագրի դենոնսացիա (չեղյալ հայտարարում):

4. Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքների դեօկուպացիա, ստատուս-քվոյի վերականգնում 2020թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ:

5. Արցախի Հանրապետության անկախության ճանաչում:

6. Հայոց ցեղասպանության ճանաչում:

7. Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ                                      

քաղաքագետ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image