«Բարի Սամարացի»-ն գերխստացված ռեժիմով է աշխատում

«Բարի Սամարացի»-ն գերխստացված ռեժիմով է աշխատում

Երևանի Էրեբունի համայնքում կորոնավիրուսի օջախը հայտնաբերելու մասին օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել այդ համայնքի արտադրական ձեռնարկությունների և բնակիչների շրջանում։ Համայնքում աշխատող բոլոր արտադրամասերը կասկածի տակ էին, տարբեր վարկածներ էին հնչում, թե որ արտադրամասին մասին է խոսքը:
«Բարի Սամարացի» մսամթերքի սպառողները անհանգստացած են, չնայած որ թվում է թե հիմքեր չկան։ Ինչպես մեզ ասացին՝ «Բարի Սամարացու» մսամթերքի արտադրամասում այս օրերին ավելի են խստացրել սանիտարահիգենիկ աշխատանքների իրականացումը, որպիսի բացառեն վիրուսի ներթափանցումը ծանրաբեռնված ռեժիմով աշխատող ձեռնարկություն։

«Բարի Սամարացի» ընկերության որակի կառավարիչ Սոնա Սիմոնյանը պատմեց, որ արտադրամասի աշխատակիցներն ամեն առավոտ արտադրամաս են մտնում լվացվելուց, համապատասխան հագուստ` գլխարկներ, խալաթներ և դիմակ հագնելուց հետո միայն: Այս օրերին, ելնելով համաճարակային վիճակից, ընկերության ամենօրյա սանիտարահիգենիկ կանոններին ավելացել է աշխատակիցների ջերմության չափումը`օրական երկու անգամ:

«Բարի Սամարացի» ընկերությունում վստահեցնում են` ամեն ինչ անում են աշխատակիցների շրջանում վարակի կանխարգելման և վարակի ներթափանցումն արտադրամաս բացառելու համար: Թեպետ շեշտում են, որ վարակը սնունդի միջոցով չի տարածվում և դա ասված է նաև ԱՀԿ հայտարարության մեջ: