Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Քիչ առաջ ավարտվեց ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Oհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի միջնորդության քվեարկությունը:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանի հարցով քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 68-ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել: Այսինքն` միայն ՔՊ-ն է մասնակցել:

Այսպիսով, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից: